fbpx
Քաղաքականություն

Ուրախ եմ, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ում պնդեց բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի առաջացրած հումանիտար ճգնաժամին. Փալոն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկմանը:

«Ուրախ էի տեսնել, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ պնդում է բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամին։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կշարունակի հորդորել ԱՄՆ պետքարտուղարին՝ հետագա գործողություններ ձեռնարկել Արցախի պաշտպանության համար»,- գրել է կոնգրեսականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ