«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն անցած տարի մի շարք հայտարարություններ էր արել «1000+1» հիմնադրամի վերաբերյալ՝ վերջինիս մեղադրելով «գաղտնի ծախսեր» կատարելու մեջ։
Հիմնադրամն էլ հայցով դիմել է դատարան՝ պահանջելով, որ Ուրիխանյանը հերքի հիմնադրամի վերաբերյալ հայտարարություններն ու դատողությունները։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցը մասնակի բավարարել է ու պարտավորեցրել Ուրիխանյանին առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի ամբողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով հրապարակայնորեն կատարել հետևյալ հերքումը․
«Սույնով ես՝ Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանս, հերքում եմ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները»։