Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան։ ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ պատվիրակությունը քննարկելու է «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները, որը նախատեսում է տարածաշրջանային առևտրի և ներդրումների խթանում։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը երեկ ընդունել է պատվիրակությանը Բաքվում։ Ամերիկյան և ադրբեջանական կողմերը քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։

