Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ Յուտա նահանգի Սենատի անդրանիկ նիստին

Հրապարակող՝

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ Յուտա նահանգի Սենատի անդրանիկ նիստին

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեսպան Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է նահանգի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր։ Հանրապետական սենատոր Մայքլ Մքքելը Սենատի անդամներին ներկայացրել է դեսպան Մկրտչյանին։ Իր ներածական խոսքում սենատոր Մքքելը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարևորելով այն որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման ուղղությամբ նշանակալի քայլ։ Սենատի նախագահ Սթյուարտ Ադամսը, ողջունելով դեսպանին, նշել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթացը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում և շարունակելու է աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանն ամբողջ աշխարհում։

Ամենաթարմ