Կառավարության որոշմամբ՝ 7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից

Հրապարակող՝

m21

Ամենադիտվածներ

Կառավարությունը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը, համաձայն որի՝ այս փոփոխությամբ ևս 7000 ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից:

«Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների պարագայում, և հարկային պարտավորություններ չեն առաջանա: Այս օրենսդրական փոփոխությամբ ևս 7000 ուսանող զեղչերի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա՝ առանց բուհի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների»,- ՀՀ կառավարության նիստում այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ այս պարագայում Կառավարության քաղաքականությունը հետևյալն է. ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա:

Կառավարության կողմից տրամադրվող գումարի չափը կկազմի շուրջ 500 մլն դրամ:

Ամենաթարմ