fbpx
Քաղաքականություն

էլի ուշ չէ պետությունը կայացնելու համար․ Միսկարյան

Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Որոշում կայացնողներից ոմանց երևի թվաց, թե հեղափոխական օրակարգը մեր անձնական ամբիցիաների կամ նեղ անձնային շահից ելնելով էինք պահանջում իրագործել, ու ոմանքը իգնոր արեց, ծալեց մի կողմ դրեց ամեն ինչ։

Ժողովրդը դուրս եկավ հեղափոխության` թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության, բայց վերջում պարզվեց , որ այդ ամենը ոչ այլ ինչ է, քան էժան իշխանափոխություն։ Հետո պարզվեց համակարգը դիմադրում է, սևերը դիմադրում են, չարքերը դիմադրում են, բոլորը դիմադրում են, բայց թե ինչին են դիմադրում երբ դու պրակտիկորեն ոչինչ չես անում` էդպես էլ մնաց անհասկանալի։ Ինչ եղել եղել է…

Հիմա, իհարկե, 2018-ի հնարավորությունները չկան, բայց էլի ուշ չի պետությունը կայացնելու համար, եթե դրա քաղաքական կամքը լինի… Կամ ծայրագույն դեպքում` ծայրագավառ, եթե շարունակվի իշխանափոխական օրակարգը…»:

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5530814843611186?__cft__%5B0%5D=AZVH6zJXOU1wGa4i-I_Xf1eKUWHORBklF7diMhzQ72YvRndVluyO6_hOHBP0D6HJHcoNqPQzYr-X4xpclU1CRSOIs2GsmgWqeUjZnNWeKjtdKZCsOlGxOKLziXvQ0tkJE5Y&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ