Ռուսական շանսոնի աստղերից Լյուբով Ուսպենսկայան Երևանում է։ Այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի էջից, որտեղ երգչուհին տեսանյութ է հրապարակել։
Դրանում երևում է, թե ինչպես է վերջինս պարում Արա Մարտիրոսյանի «Բալա» երգի ներքո։
Նա տեսանյութին կից գրել է, որ իրեն Երևանի հետ շատ հաճելի հիշողություններ ու իրադարձություններ են կապում, և ինքը հատուկ սիրով է սիրում Հայաստանի մայրաքաղաքը։ Ուսպենսկայան տեղեկացրել է նաև, որ ծրագրում է այստեղ համերգ անկացնել։
https://www.instagram.com/p/COWHq-pIsWY/?utm_source=ig_embed