fbpx
Կրթություն

Ուսուցիչները հնարավորություն կունենան անընդհատ բարձրացնել իրենց աշխատավարձը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթաքում անդրադարձավ հանրակրթական ոլորտին ու ուսուցիչների որակավորման գործընթացին։

Նա ասաց, որ մեծ կարևորություն է տալիս այդ գործընթացին։ Փաշինյանի խոսքով՝ ուսուցիչները մեծ խթան են ստանալու՝ անընդհատ բարձրացնել սեփական որակավորումը։

Վարչապետը նշեց, որ այս գործընթացի միջոցով երաշխավորված կերպով դպրոցներում լինելու են միայն բարձր որոկավորում ունեցող ուսուցիչներ ու նրանք հնարավորություն են ունենալու սեփական որակավորումը բարձրացնելու միջոցով անընդհատ բարձրացնել սեփական աշխատավարձը։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ նոյեմբերից 1500 ուսուցիչներ առնվազն 30-ից 50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ