fbpx
Առողջապահություն

Ուղեցույց կորոնավիրուսով հիվանդ մարդկանց տնային պայմաններում խնամելու համար․ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում  հրապարակել է ուղեցույց․

«Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց խնամողների համար:

Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընանիքին»։


Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 822 դեպք (52 նոր դեպք), որոնցից 57-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

-մնացե’ք տանը,
-սահմանափակե’ք շփումները,
-հետևե’ք անձնական հիգիենային,
-հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն -մտնելուց հետո,
-հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
-շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
-գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
-եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,
-ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
-պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
-խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

ԱՆ-ն հիշեցնում է, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ