Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին

Հրապարակող՝

ՀՀ նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին Նորվեգիայի Թա­գավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Նորվեգիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության բոլոր բնագավառներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ արդյունավետ գործակցությունը կշարունակի խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»։

Ամենաթարմ