fbpx
Աշխարհ

Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին պահանջել է նիհարել

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտարարել է, որ երկրի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները պետք է նիհարեն, հաղորդում է Настоящее время-ն: Միրզիյոևի խոսքով` ավելորդ քաշ ունեցող ոստիկանը չի կարող հանցագործներին բռնել, ուստի պետք է զբաղվի սպորտով: Ուզբեկստանի նախագահը ոստիկաններին 3-ից 6 ամիս ժամանակ է տվել, որպեսզի իրենց կարգի բերեն և ազատվեն ավելորդ քաշից:

Նախագահի ելույթից հետո տեղեկություններ են տարածվել, որ Ուզբեկստանի մի շարք պետական հաստատություններ իրենց աշխատակիցներից պահանջել են շտապ նիհարել:

2019թ. Ուզբեկստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որտեղ սխալ սննդակարգի հետևանքով մահացության ամենաբարձր մակարդակն է:

Ենայի համալսարանի կատարած հետազոտության արդյունքների համաձայն՝ ամեն տարի Ուզբեկստանում 65 հազար մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից, որոնք առաջանում են նաև անառողջ սննդի հետևանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ