Ոստիկանությունը Թուրքիայում ուժ է կիրառել․ կան տասնյակ ձերբակալվածներ

Հրապարակող՝

72465640_2996511393753441_6187956213108441088_n

Թուրքիայում լիրայի շարունակական արժեզրկումը դրդել է մարդկանց դուրս գալ Ստամբուլի ու Անկարայի փողոցներ և պահանջել կառավարության հրաժարականը։

Զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում արդեն ձերբակալվել է 40 մարդ։

Այս մասին հայտնում է Duvar-ը։

Նշվում է, որ հարուցվել են նաև քրեական գործեր՝ կապված փողոց դուրս գալու սոցցանցային կոչերի հետ։

Ըստ աղբյուրի՝ Ոստիկանությունը որոշ տեղերում նաև ուժ է կիրառել, օրինակ՝ ջրցաններ։

Ամենաթարմ