fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի ափերի մոտ նավ է խորտակվել․ 30-ից ավել մարդ է զոհվել

Ֆրանսիայի ափերի մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Պաս-դե-Կալեի ջրերում խորտակվել է 33 միգրանտ տեղափոխող նավակ։

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

Նա նշել է, որ 33 միգրանտներից 31-ը զոհվել են, իսկ մյուս 2-ը՝ հոսպիտալացվել, բայց նրանց վիճակը ծանր է։ Զոհվածների թվում կան նաև կանայք ու մեկ փոքր երեխա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ