Այսօր առավոտյան Թուրքիայի Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191 կիլոմետր հեռավորությամբ գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ աղբյուրի՝ ցնցման էպիկենտրոնը 36,1 կիլոմետր խորության վրա է գտնվել։
Տուժածների ու ավերածությունների մասին տվյալներ դեռևս չկան։