Բելառուսի դեմ Եվրոպական Միության նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու նոյեմբերի վերջին։
Այս մասին հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Էվա-Մարիա Լիյմետսը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցներն տարածվելու են մի շարք ընկերությունների ու քաղաքացիների վրա։
Լիյմետսը նշել է նաև, որ պատժամիջոցները համակարգվելու են այլ համախոհ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի հետ։
Նշենք, որ նոր պատժամիջոցները կապված են Բելառուս-Լեհաստան սահմանին ստեղծված ճգնաժամի հետ։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացել են, որ շուտով ավելի խիստ պատժամիջոցներ են լինելու։
