ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վաճառքի է հանվել ժամանակակից աճուրդների պատմության մեջ ամենամեծ 228,31 կարատ քաշով ադամանդը։ Այս արվել է բրիտանական Christie’s աճուրդի տան միջոցով, որը նախատեսվում է իրականացնել մայիսի 11-ին՝ Ժնևում։
Հարավային Աֆրիկայում արդյունահանված և մոտ երկու տասնամյակ առաջ հղկված «Ժայռ» ադամանդը գնահատվում է 30 միլիոն դոլար։
Նրա ներկայիս սեփականատիրոջ անունը, որը որոշել է բաժանվել քարից, չի հաղորդվում։