Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ–վաճառք՝ դասական եղանակով։ Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։
«Աճուրդը տեղի կունենա Չարենցավանի համայնքապետարանում։ Աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ՝ 19․06․2020 թ․ ժամը 18։00-ն։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքի հետևյալ հղումներով»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2640387729616566&id=2059437317711613
