fbpx
Սպորտ

Երազում եմ գլխավորել Բարսան․ Կուման

Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ռոնալդ Կումանը անկեղծացել է ու հայտնել իր երազանքի մասին։

«Ես արդեն նշել եմ, որ առաջարկ ունեցել եմ «Բարսելոնայից»։ Բայց ես ցանկանում եմ իմ վերջին խոսքն ասել Հոլանդիայի հավաքականում։

Ես կարծում էի, որ այս տարի կունենանք Եվրո-2020-ը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ապագայում։ Իմ պայմանագիրը հնարավորություն է տալիս Եվրոպայի առաջնությունից հետո հեռանալ հավաքականից, բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ։ Բոլորն էլ գիտեն, որ ես երազում եմ գլխավորել «Բարսելոնան»։

Հույս ունեմ, որ ապագայում կունենամ այդպիսի հնարավորություն։ Բայց դա կախված է մարզիչի արդյունքներից և հաջողություններից։ Մեծ փորձ է պետք «Բարսելոնայի» նման թիմ մարզելու համար», – Կումանի խոսքերը մեջբերում է Catalunya Radio-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ