«Ջոն Ուիք» ֆիլմի ռեժիսոր Չադ Ստախելսկին Yahoo Movies-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Վաչովսկի քույրերը սկսել են «Մատրիցա» գիտաֆանտաստիկ կինոեռագրության շարունակության աշխատանքները:
«Եթե պարզվի, որ դա մոտ է այն մակարդակին, ինչ նրանք արդեն արել են, ապա բավական է նրանք զանգեն ինձ և ասեն․ «Հե՜յ, մենք ուզում ենք, որ դու կասկադյոր լինես», և ես պատրաստ կլինեմ թռչել հանուն դրա մեքենայի տակ»,- ասել է նա։
Զրուցակիցը, սակայն, հստակ չի հայտնել, թե Վաչովսկիները կլինեն ֆիլմի ռեժիսորներ, թե կսահմանափակվեն պրոդյուսերական գործառույթներով։ Սակայն նա նշել է, որ «պատրաստ է ցանկացած պահի ամեն ինչ թողնել՝ նրանց օգնելու համար»։
