ԱԻՆ-ը հայտնել է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի Գ2 թաղամասի հողատարածքներից մեկում գտնվող վագոն-տնակում (մոտ 36 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։31-ին, մարվել՝ 13։28-ին։ Այրվել է վագոն-տնակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։