fbpx
Հասարակություն

Սպասում եմ 300 000 քաղաքացու անուններով և ազգանուններով ցուցակի. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի խմբի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի էջում գրռում է կատարել։

«Մինչև այսօր առավոտ տրված վերջնաժամկետը լրացել է։
Վազգեն Մանուկյանին սատարող բոլոր ուժերը այսու պատասխանատու են Հայաստանի Հանրապետության 10% ընտանիքներին «անասունների ընտանիք» համարելու համար։

Սատարող ԲՈԼՈՐ ուժերը պատասխանատու են։ Այդ պատասխանատվությունը նրանք վերցրել են ինքնակամ ՝ Վազգեն Մանուկյանին իրենց սատարումը չդադարեցնելով։
Փոքր ու մեծ մանիպուլյատորներին . աշխարհիս երեսին չկա մի կոնտեքստ, որի շրջանակներում հայ ընտանիքների առնվազն 10%-ին (առնվազն 300 000 մարդու) կարելի է «անասուն» համարել։

Այսպիսով ընդդիմությունը պիտի ամենաուշը վաղը երեկոյան ներկայացնի թե Հայաստանի ամեն 10 ընտանիքից այդ ո՞ր մեկն է «անասունների ընտանիք»։ Հատկապես ի՞նչ քաղաքական , սոցիալական խմբի մեջ են այդ ընտանիքները , և ինչպե՞ս են պատրաստվում 16 կուսակցությունները վարվել այդ ընտանիքների հետ իշխանության գալու պարագայում։
Սպասում եմ 300 000 քաղաքացու անուններով և ազգանուններով ցուցակի»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/vahagn.aleksanyan.52/posts/427114961635478

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ