Հուլիսի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասից շինանյութ են գողացել։ Տուժողից հաղորդում ընդունվեց, որից հետո Աջափնյակի քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեսշտ օպերատիվ միջոցառումներ՝ կարճ ժամանակում բացահայտելով հանցագործությունը։
Նրանց տեսադաշտում հայտնվեց կոտայքի մարզում ապրող մի երիտասարդ, որին հայտնաբերելու միջոցառումները ևս կարճ տևեցին։ Հուլիսի 7-ին կասկածյալը կոտայքի Պռոշյան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Քննությունը շարունակվում է։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։