Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը

Հրապարակող՝

Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը

Ամենադիտվածներ

Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Վահան Բայբուրդյանը երկարամյա գործունեության ընթացքում մեծ ավանդ է ունեցել Հայաստանի դիվանագիտության, գիտության և կրթության ոլորտներում։ 1992 թվականին նա նշանակվել է ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, որտեղ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման գործում։

Իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո Բայբուրդյանը շարունակել է աշխատել որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական և ակտիվորեն զբաղվել մանկավարժական և գիտական գործունեությամբ։ Նա եղել է բազմաթիվ գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ, հեղինակել բազմաթիվ գիտական աշխատություններ։

Վահան Բայբուրդյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով և դիպլոմներով, այդ թվում՝ ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ձեռքբերումների համար, Իրանի «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով և Մովսես Խորենացու մեդալով։

Ամենաթարմ