Հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում Վահե Գրիգորյանը քվեարկության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Կողմ քվեարկեցին 99 հոգի, դեմ՝ 22, իսկ 1 քվե անվավեր ճանաչվեց:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր՝ ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները ազատ էին քվեարկում։