fbpx
Հասարակություն

Փաշինյանը 2018-ին ասում էր՝ քնքուշ բացեք ճանապարհը, հիմա քնքուշ է, ինչ է, հարցրեք ոստիկանությանը․ Վալերի Օսիպյան

Ոստիկանների գործողությունների մասով որևէ բան չեմ ասի, թող իրենք իրենց գնահատական տան։ Այս մասին Mediahub.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հարցին՝ ինչո՞ւ էին փորձում իրեն բերման ենթարկել, Օսիպյանը պատասխանեց՝ իրենց հարցրեք։

«Դիմեք ոստիկանությանը, թող ասեն, որտեղ է անհրաժեշտ, ես իմ ոտքով կգնամ, ինձ պետք չի բերման ենթարկել։ Ես ձեզ մի դրվագ պատմեմ․ երբ Սասնա ծռերի կողմանակիցները Արշակունյաց պողոտան փակել էին և ամբաստանյալները գտնվում էին խցերում, հիշում եք մի դրվագ կար, երբ ամբաստանյալները հրաժարվում էին խցերից դուրս գալ, հարազատներն էլ փակել էին ճանապարհը, որ հատուկ մեքենաները դուրս չգան։ Ես որոշում էի կայացրել, որ պետք է ճանապարհը բացեմ։ Նիկոլ Փաշինյանը ինձ զանգահարեց, ասաց՝ պարո՛ն Օսիպյան, ի՞նչ եք որոշել, ասացի ճանապարհը բացելու ենք, ասաց խնդրում եմ Ձեզ՝ քնքուշ, միշտ ասում էր այդ բառը՝ քնքուշ բացեք, հիմա քնքուշ է, ինչ է, հարցեք ոստիկանությանը»,- ասաց նախկին ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ այսօր անհնազանդության ակցիաներին և երթին մասնակցում էր նաև Վալերի Օսիպյանը, ում ոստիկանները բերման են ենթարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ