Հոլանդիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը պատմել է 2001-ին «Լիվերպուլ» ու Դորտմունդի «Բորուսիա» չկայացած տեղափոխությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինքն ինչու այդպես էլ չխաղաց Գերմանիայի առաջնությունում:
«Ես կարիերաս սկսել եմ «Այաքսում», իսկ հետո հնարավորություն ունեի տեղափոխվելու Անգլիա և Իտալիա:
Արդյունքում ես կանգ առա Իտալիայի առաջնության վրա ու ընտրեցի «Յուվենտուսը»:
2001 թվականին ես կարող էի տեղափոխվել «Լիվերպուլ» կամ Դորտմունդի «Բորուսիա»: Բայց երկու ակումբներն էլ մի քիչ տատանվեցին, ու ես ընտրեցի «Ֆուլհեմը»: Իսկ հետո ունեցա 6 հիանալի տարի «Մանչեսթեր Յունայթեդում»: ՄՅՈւ-ում լինելու ավարտին ես արդեն 40 տարեկան էի: Մտածեցի, որ արդեն չափազանց մեծ եմ Բունդեսլիգայի համար», – Վան դեր Սարի խոսքերն է փոխանցել T-Online-ը: