fbpx
Սպորտ

Վան Դեյքն ու Ռամոսը հավասարը չունեն իրենց դիրքում․ Պեդրո

«Չելսիի» կիսապաշտպան Պեդրոն համեմատել է «Լիվերպուլի» և «Ռեալի» պաշտպաններ Վիրջիլ Վան Դեյքին ու Սերխիո Ռամոսին։

«Վան Դեյկն ու Ռամոսը աշխարհի լավագույն պաշտպաններից են: Ներկա պահին նրանք հավասարը չունեն իրենց դիրքում: Սերխիոյին լավ եմ ճանաչում. փայլուն պաշտպան, ով հիանալի է կարողանում վարվել գնդակի հետ: Վիրջիլը նույնպես բարձրակարգ է, հրաշալի է գործում երկրորդ հարկում ու շատ գոլեր խփում: Եթե համեմատեմ նրանց, ապա հավասարության նշան կդնեմ»,- Պեդրոյի խոսքերը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 23-00-ին, կկայանա «Լիվերպուլ» – «Չելսի» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ