fbpx
Սպորտ

Վան Գալը հայտնել է, թե ինչու Գվարդիոլան չի կարողանում հաղթել ՉԼ-ն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը անդրադարձել է իր կոլեգա Պեպ Գվարդիլայի աշխատանքային առանձնահատկություններին:

«ԱՊԼ-ում 2 անգամ անընդմեջ հաղթելը ֆանտաստիկա է: Անգլիայում Գվարդիոլան հաղթեց ամեն հնարավոր բան ու կարծում եմ՝ այդ նվաճումն ավելի բարձր է, քան Չեմպիոնների լիգայում հաղթանակը:

Պեպը Չեմպիոնների լիգայում անհաջողության է մատնվում, քանի որ չափից շատ է մտածում «Սիթիի» խաղի մասին՝ որոշ դեպքերով անտեսելով կամ մատերի արանքով նայելով մրցակցին: Պետք է հարգել յուրաքանչյուր թիմի ու յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել», – ասել է հոլանդացի մասնագետը: Այս մասին փոխանցում է France Football-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ