Christie՚s աճւորդային տանը վաճառքի է դրվել Վինսենթ Վան Գոգի «Ցորենի դեզեր» կտավը, որը նա նկարել է 1888 թվականին, երբ գտնվում էր Առլում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել աճուրդի տունը:
Նշվում է, որ այն նոյեմբերի 11-ին վաճառվել է 35,885 միլիոն դոլարով, ինչը 6 միլիոն դոլարով ավելի է նախապես առաջարկվող գնից։
Նշվում է, որ Վան Գոգի նկարը գտնվել է նացիստների ձեռքում՝ Ֆրանսիան օկուպացնելուց հետո և երկար ժամանակ այս նկարի գտնվելու վայրն անհայտ է եղել։ Սակայն 1970-ականների Christie՚s աճուրդի տունը գնել է այն ամերիկյան մի ընկերությունից։