fbpx
Կառավարություն

Վանաձորի ավտոկայանի շենքն ու սպասարկումը անմխիթար վիճակում են․ նախարար Պապիկյան (ՖՈՏՈՇԱՐՔ)

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․

«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան:
Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով:

Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ:

Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»:

Գրառմանը կից Պապիկյանը տեղադրել է լուսանկարներ նշված վայրից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ