fbpx
Աշխարհ

Վանում 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկանում ենք Ermenihaber-ից:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Սարայ շրջանում: Օջախի խորությունը եղել է 11.25 մետր:

Երկրաշարժը զգացվել է նաև Վանի Օզալփ շրջանում:

Նշվում է, որ կարճատև խուճապի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ