Բիլ Գեյթսը վարակվել է կորոնավիրուսով

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

«Ունեմ թեթև ախտանիշեր և, հետևելով մասնագետների խորհրդին, ինքնամեկուսացման մեջ եմ, մինչև նորից ապաքինվեմ»,- գրել է ամերիկացի ձեռներեցը։

Գեյթսը հավելել է, որ ինքը պատվաստվել է և ստացել պատվաստանյութի խթանող չափաբաժին։ Նա ընդգծել է, որ իր հիմնադրած Գեյթսի հիմնադրամը կշարունակի աշխատել գործընկերների հետ և կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհն այլևս երբեք չբախվի համավարակի։

Ամենաթարմ