Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

Հրապարակող՝

Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 1-ին Արցախի ԱԻ պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ