Օգոստոսի 26-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Նշվում է, որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
- Թշնամին հետևում է ՀՀ-ի ներքաղաքական կյանքին ու ցանկացած լարման պարագայում գնում սադրանքի
- Ադրբեջանը հարվածում է խաղաղության օրակարգին․ Փաշինյան
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն, որից 2-ը երեկ՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարաքից:
