Թշնամին հետևում է ՀՀ-ի ներքաղաքական կյանքին ու ցանկացած լարման պարագայում գնում սադրանքի

Ամենադիտվածներ

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում օգոստոսի 26-ին Հայաստանում ներքաղաքական լարվածություն ստեղծելու հարցին ու նշել, որ թշնամին ուշադիր հետևում է, թե ինչ ներքաղաքական իրավիճակ է ՀՀ-ում։

«Թշնամին ուշի-ուշով հետևում է հայաստանյան ներքաղաքական կյանքին և ցանկացած իրարանցման, բախման, խժդժության պարագայում գնում է հերթական սադրանքին, բախմանը կամ լարվածությանը՝ խորացնելով կամ առաջացնելով ներքաղաքական ավելի խորը ընդհարումներ:

Մենք, որպես ժողովուրդ, ինչպե՞ս ենք այս խնդիրը լուծելու: Ունենք մեկ ճանապարհ.

Հայտարարել, որ բոլոր նրանք, առաջին հերթին՝ ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները, ովքեր կգնան սադրանքի՝ վիրավորելով, նվաստացնելով իշխանությանը, ժողովդին կամ նույնիսկ ընդդիմադիրներին՝ կտանեն ներքաղաքական ապակայունացման, որը խոսքի ազատության որոշակի սահմանափակում է ենթադրելու, կընկալվեն որպես իրավիճակի պատասխանատուներ, որոնք օգնում են թշնամուն, և կհռչակվեն որպես պետականության դեմ հանդես եկողներ: Նրանցով պետք է համապատասխան մարմինները զբաղվեն և պատասխանատվության ենթարկեն:

Սադրանքի ենթարկվողները, պետք է զգոն լինեն և նույն կերպ չվարվեն ու ոչ մի դեպքում չգնան բռնության, բացառությամբ՝ ինքնապաշտպանության դեպքերի: Բռնությունը և ատելության խոսքը պարտավոր են բացառել բոլորն իրենց քաղաքական օրակարգերից:

Էլիտաների կողմից միասնական հանդես գալը օդի և ջրի պես անհրաժեշտ է հանրույթին, որն այս իրավիճակներից զզվել և հոգնել է: Ժողովրդին պետք է ներքին կայունություն և հավատ, որ շուտափույթ կլուծվի անվտանգության խնդիրները:

Ավելին՝ կայունացումը կստիպի թշնամիներին չսադրել, միջազգային գործընկերներին կվստահեցնի մեր կամքի մասին, ու նրանք երկրի ապագայի հանդեպ ունեցած հավատով ու ավելի մեծ թափով կսկսեն սատարել և հակամարտությունը կարգավորման տանել:

Տևական համախմբվածությունը կկազդուրի պետական ապարատը, ապարատի գործունեությունը, կառողջանան հանրային ընկալումները, չհասկացվածություններն ու վախերը կհաղթահարվեն, որի արդյունքում Ադրբեջանը հույսը կկտրի Սյունիքի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքի վրա որևէ տեսակի ոտնձգություններ իրականացնելուց:

Ուստի, քաղաքական հրամայական է հանրության լայն շերտերի անունից նման պահանջ ձևակերպել և դնել այսօրվա էլիտաների առաջ՝ հիմնվելով ազատության, ժողովրդավարության, համերաշխության ու միասնականության բարձր արժեքների վրա, որպես պետության հիմնախնդիրները լուծելու միակ ճանապարհ», – նշում է Այվազյանը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();