Հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը փայլուն ելույթ է ունեցել Ֆիջիում տեղի ունեցած Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Նրա 6 մոտեցումներից 5-ը եղել են արդյունավետ:
419 կգ (192+227) արդյունքով հայ ծանրորդը դարձել է աշխարհի չեմպիոն: Վարազդատը նաև հրում վարժությունում է նվաճել փոքր ոսկե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել փոքր արծաթե մեդալի:
418 կգ և 396 կգ արդյունքներով գրավել են իրանցի մարզիկները՝ Ալի Դավուիդին և Ալիռեզա Յուսեֆին, գրավել են երկրորդ և երրորդ հորիզոնականները: