Փաշինյանը Անանյանին դժգոհություններ է ներկայացրել ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ լրագրողների հետ զրույցում։

«ՊԵԿ-ի գործառույթների վերաբերյալ վարչապետը ներկայացրել է մեզ որոշ ցանկություններ, վերապահումներ ու դժգոհություններ: Դժգոհություններն իմ անձով պայմանավորված չեն եղել: Կարծում եմ, որ ՊԵԿ-ն արդյունավետ է գործում, սակայն միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, հետևաբար վարչապետի դժգոհությունները մոտիվացնող են», – ասել է Անանյանը։

Նա նաև անդրադարձել է ՊԵԿ նախագահի պաշտոնից իր հեռանալ-չհեռանալուն։

«Եթե կլինի հետագայում այնպիսի իրավիճակ և այնպիսի անձ, որը շատ ավելի լավ և արդյունավետ կիրականացնի այս աշխատանքը, իհարկե, ես պետք է հեռանամ: Ընդհանրապես, անփոխարինելի մարդ գոյություն չունի», – նշել է կոմիտեի նախագահը։

Ամենաթարմ