fbpx
Աշխարհ

Վարչապետ՝ առանց Facebook-ի էջի․ Գախարիան չգիտի Facebook-ից օգտվել

Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան Facebook-ում չունի պաշտոնական էջ: Պարզվում է՝ նա ֆեյսբուքից չի օգտվել ոչ նախկինում (ՆԳ նախարարի պաշտոնում), ոչ՝ հիմա։

Բիձինա Իվանիշվիլիից, Իրակլի Ղարիբաշվիլիից, Գիորգի Կվիրիկաշվիլիից և Մամուկա Բախտաձեից հետո Գիորգի Գախարիան «Վրացական երազանքի» կառավարության առաջին վարչապետն է, որը պաշտոնապես ներկայացված չէ ֆեյսբուքում: Նախկին վարչապետները իրենց հետ կապված նորությունները տարածելու նպատակով ակտիվորեն օգտագործում էին ֆեյսբուքը:

Օրերս Մամուկա Բախտաձեն էլ հենց ֆեյսբուքի էջի միջոցով հաղորդեց, որ հեռանում է կառավարության ղեկավարի պաշտոնից:

Netgazeti-ի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Գիորգի Գախարիան բացել ֆեյսբուքյան էջ, նա պատասխանել է․ «Վարչապետի մամուլի գրասենյակի կողմից հրապարակված բոլոր տեղեկությունները տեղադրված են Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ