Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ զինված ուժերում իրականացվելիք բարեփոխումների մասին

Հրապարակող՝

Արցախում այցելեցինք զորամասեր և պաշտպանական դիրքեր. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետը Ազգային Ժողովում հայտարարեց, որ պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չեն ուսումնասիրել։

Նա ընդգծեց՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից ոչ ոքի պաշտոնի չեն նշանակել:

«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում՝ նախարարի առաջին տեղակալ, հեղափոխության պահին՝ արտակարգ իրավիճակների նախարար, և մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում։ Հավատացել ենք՝ բանակը, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է, ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորի հարցին՝ արդյոք այն գործողությունները, որ այսօր արվում են «հավանական բացասական, լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար», բավարա՞ր են, վարչապետը պատասխանեց բացասական։

«Իհարկե, բավարար չեմ գնահատում: Մեր բանակը, մեր ԶՈՒ-ն ամենադժվար փուլում են, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այն բարեփոխումները, որ պիտի իրականացնենք, շատ դժվար ճանապարհ է: Բայց նաև պիտի հասկանանք, որ այդտեղ ունենք որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ և ամեն ինչ պետք է անենք, որ այդ սահմանափակումները հաղթահարվեն:

Այս ամեն ինչի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ,ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել»,- նշեց վարչապետը:

Ամենաթարմ