Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Ամենադիտվածներ

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն

Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ:

Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- ասված է հեռագրում։

Հիշեցնենք, որ երեկ խոշոր վթար է եղել Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի ՝ դեպի Շաթիլ տանող ճանապարհին:

Միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից:

Ամենաթարմ