Իրավական

Վարչապետի կոչն ուղղված չէ դատարանների բնականոն գործունեության խաթարմանը․ ԲԴԽ անդամ

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին:

«Գտնում եմ, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, ազգային համախմբման կոչ է արվում, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։

Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։

Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։

Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում։

Դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»,- գրել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ