fbpx
Կառավարություն

Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սամվել Ռուբենյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սերգեյ Սարուխանյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սերգեյ Սարուխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը ևս ազատվել է աշխատանքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Անուշավան Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ