Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է WCIT 2019-ի բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով:
«Ելույթ եմ ունենում Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը», – գրել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն իր ելույթում թվարկեց բոլոր այն գյուտերը, որոնց հեղինակները հայեր են, և որոնք հեղափոխություն են առաջացրել իրենց ոլորտում․ կերոսինային լամպ, վարսահարդարիչ, բանկոմատ, բետոնի մեխանիկական խառնիչ, գունավոր հեռուստատեսություն, ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այլն։
Այս թվարկումից հետո դահլիճը սկսեց ծափահարել, սակայն Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Սա դեռ վերջը չէ, իզուր եք շտապում»,։
Վարչապետը շարունակեց նաև այլ գյուտերի թվարկումները, մասնավորապես տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային սկանավորման սարքերի ստեղծման հարցերում։

