Կառավարություն

Վարչապետին առաջարկել եմ թույլ տալ շտկել իրավիճակը, այլապես ընդունել հրաժարականս․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:

Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

– հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,

– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,

– և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները։ Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի՝ հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ երկուշաբթի՝ ապրիլի 6-ին: Պաշտոնից հրաժարվելն իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից…

Geplaatst door Hakob Tshagharyan op Woensdag 8 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ