ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով է հանդես եկել, որին կից գրել է․
«Զրույց քաղաքացու հետ. «Վարչապետի դստեր մեքենայի» մասին:
Հ.Գ. Ասեմ, որ այսօրինակ քննարկումների համար չափազանց ուրախ եմ, որովհետեւ այսպիսի քննարկումներով հանրության առաջ դառնում ենք 100 տոկոսով թափանցիկ: Այս քննարկումները շարունակվելու են, քննարկումների արդյունքում առաջացած հարցադրումներին հարմար առիթով անպայման կանդրադառնամ:)»։
Ուղիղ եթերի ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի մեքենայի և իրենց ընտանիքի անվտանգության հարցերին։