ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը արդեն Իտալիայում են։ Հայկական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում:
Այնտեղից պատվիրակությունը նավով ուղևորվում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ գործում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։
Այս մասին Facebook-ի էջով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: «Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը», – գրել է նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2209137316046135/