Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին, նշեց․
«ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները, չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»:
Աղբյուրը՝ tert.am