fbpx
Կառավարություն

Վարչապետը Գյումրիում այցելել է բնակիչների տնակներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում շրջայց կատարեց ավտոկայանի տնակային 104-րդ ավանում։ Վարչապետը մտել է այդ տնակներից մի քանիսը՝ բնակիչների հետ զրույցելու, նրանք հոգսերի մասին առաջին ձեռքից տեղեկանալու համար։

Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին վարչապետը հորդորեց սպասել, մինչև տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։

«Մի կողմից ասում եք՝ տնակները վերացնենք, հետո ասում եք՝ սեփականաշնորհենք։ Պետք է հասկանալ՝ օրինական են տնակները, թե օրինական չեն, պետությունը ձեր նկատմամբ պարտավորություն ունի, թե՝ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակներից բնակեցված է 137-ը։

Տնակային ավանում շրջելիս Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի երիտասարդ և նրան տուփ փոխանցեց: Երբ Փաշինյանը տեսավ, որ տուփում կոշիկներ են, հարցրեց, թե որ արտադրամասինն են:

«Սևերսկու, գրած է վրան»,- պատասխանեց երիտասարդը:

«Ո՞ր համարն է»,- հետաքրքրվեց Փաշինյանը և երբ իմացավ, որ 41-ն է, կատակով արձագանքեց.

«Ես 42 եմ հագնում, սա չի լինի ինձ, վերցրո´ւ, հաջորդ անգամ, որ եկա, 42 կբերես»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ