fbpx
Քաղաքականություն

Վարչապետը փակ նիստի է «Իմ քայլը» խմբակցության հետ

Այս պահին դեռ շարունակվում է վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ նիստը խորհրդարանում: Այս մասին քիչ առաջ հայտնեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Հանդիպումն ընթանում է ժամը 11:00-ից եւ շարունակվում է արդեն 2 ժամ ու կես:

«Քննարկում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները: Վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություն ներկայացրեց, թե ինչ խոսակցություններ են եղել, եւ թե կառավարության ծրագիրը երբ պետք է տրվի հանձնաժողովներին:

Երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա Ազգային ժողով: Հավանաբար կառավարության կառուցվածքի նախագիծն էլ ծրագրի հետ կգա ԱԺ»,- մանրամասնեց Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ մարզպետներն ինչո՞ւ են եկել, Հովիկ Աղազարյանն ասաց. «Ոչ միայն մարզպետերն են, այլ նաեւ ՔՊ վարչության անդամները»:

Աղբյուր ՝http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ