fbpx
Քաղաքականություն

Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը հայտնել է, որ ոչ թե Վարդենիս քաղաքի մոտ, այլ Վարդենիսի սար բնակավայրի վերին հատվածում են ադրբեջանցիները վրաններ տեղադրել, նշելով, որ ինքը շատ հեռվից տեսել է հեռադիտակով:

Քաղաքապետը հայտնեց, որ մի մասում էլ հետ են նահանջել ադրբեջանցիները:

«Հետխաղացում է եղել Վարդենիսից դեպի Ակունքի սար կոչվող հատվածում, հենց նոր այնտեղից եմ եկել: Վերին Շորժայի մոտ մենք շատ լավ դիրքերում ենք, բացահայտ խախտում կա ադրբեջանցիների կողմից, բայց վերջին 2 օրերի ընթացքում որևիցե առաջխաղացում չեն ունեցել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ադրբեջանցիները այլ վայրերում վրաններ չեն տեղադրել, որևէ տեխնիկա չեն բերել:

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ